«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է հանդիպումների մեկնարկային կազմը ընտրելիս իր կողմից կայացվող դժվար որոշումների մասին։
«Մենք թիմում ունենք 22 կամ 23 ֆուտբոլիստ։ Երեք օրը մեկ ես ընտրում եմ 11 ֆուտբոլիստի։ Մյուս 11-ը մտածում են. «Վա՜յ»։ Նրանք զգում են, որ ես նրանց չեմ սիրում, բայց ընդհակառակը, ես նրանց ավելի եմ սիրում, որովհետև տառապում եմ, որովհետև չեմ կարող նրանց ընտրել։ Եվ նրանք ասում են. «Ինչո՞ւ դուք ինձ չընտրեցիք, այլ ուրիշ մեկին», – ասել է Գվարդիոլան GQ-ին։
Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 16-ին։