Պեպ Գվարդիոլա․ «Ամեն ինչ ավարտվեց հավերժ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի վերադառնա «Բարսելոնա»։ Իսպանացին չափազանց հաջողակ էր իր մարզչական կարիերայի սկզբում՝ 2008-ից 2012 թվականներին, գլխավորելով «Բլաուգրանան»։

Մասնագետին պարբերաբար հարցնում են հարազատ ակումբ վերադառնալու հնարավորության մասին, բայց դա, ըստ երևույթին, տեղի չի ունենա։

«Ամեն ինչ ավարտվեց։ Ամեն ինչ ավարտվեց հավերժ։ Ամեն ինչ հիանալի էր, բայց ամեն ինչ ավարտվեց», – պատասխանել է մասնագետը «Բարսելոնա» վերադառնալու մասին հարցին։