«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է ակումբի հետ հնարավոր անհամաձայնությունների մասին լուրերը՝ Բորդո մեկնելու ընթացքում, որտեղ նա մեջքի վիրահատության կենթարկվի։
«Ակումբի հետ հարաբերությունները լավ են, ինչպես միշտ, լավ, դա չի փոխվել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տեր Շտեգենին չի համարում նոր մրցաշրջանի անվերապահ առաջին համարը։