«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է դարպասապահ Ռադեկ Վիտեկի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականի ամառը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա չեխը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Բրիստոլ Սիթիում» վարձակալությամբ։ Transfermarkt պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Վիտեկը Ավստրիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում՝ վարձավճարով խաղալով «Բլաու-Վայս Լինցում»։