«Լիվերպուլը» պատրաստվում է հերթական մեգատրանսֆերը իրականացնել

«Լիվերպուլը» պատրաստվում է մոտ ապագայում ռեկորդային առաջարկ անել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար, այն բանից հետո, երբ հաստատվեց կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի «Բավարիա» տեղափոխությունը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» պատրաստ է Դիասի վաճառքից ստացված 65 միլիոն ֆունտ ստեռլինգը (մոտ 74.1 միլիոն եվրո) ներդնել Իսակի գնման մեջ։ Նշվում է, որ մերսիսայդցիները շվեդ հարձակվողին համարում են իրենց հիմնական տրանսֆերային նպատակը։

Հաղորդվում է, որ Իսակն արդեն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» առաջարկը և ցանկություն է հայտնել միանալ «Լիվերպուլին»։