Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում գրել է կիսապաշտպան Գրանիտ Ջակայի «Սանդերլենդ» տեղափոխության մասին:
Ռոմանոյի խոսքով՝ գործարքը համաձայնեցվել է բոլոր կողմերի կողմից: «Սանդերլենդը» «Բայերին» Ջակայի համար կվճարի 20 միլիոն եվրո:
Շվեյցարացին, որը սեպտեմբերին կդառնա 33 տարեկան, կկնքի երկու մրցաշրջանի պայմանագիր՝ մինչև 2027 թվականի կեսերը:
«Բայերը» թույլ է տվել Ջակային մեկնել Անգլիա՝ տրանսֆերը ձևակերպելու համար: