«Բայեր Լևերկուզենի» հարձակվող Պատրիկ Շիկը լուրջ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: 29-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ հետաքրքրված են իտալական «Միլանը» և «Ռոման», գերմանական «Լայպցիգը», ֆրանսիական «Մոնակոն» և անգլիական «Վեսթ Հեմը», հաղորդում է Gazeta.ru-ն:
«Միլանը» համարվում է չեխի համար պայքարում ֆավորիտ. «ռոսոներիի» մարզական տնօրեն Իգլի Տարեն ակտիվորեն աշխատում է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Transfermarkt պորտալում Պատրիկ Շիկի գնահատված արժեքը կազմում է 27 միլիոն եվրո: Անցյալ մրցաշրջանում խաղացողը «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերում 45 խաղում խփել է 27 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: