«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը գրավել է անգլիական «Սաութհեմփթոնի» ուշադրությունը։
Armenie Football-ի տվյալներով՝ ակումբը, որը նախորդ մրցաշրջանի ավարտին դուրս էր մնացել Չեմպիոնշիփից, Ռուսաստանի չեմպիոններին առաջարկել է 12,5 միլիոն եվրո կիսապաշտպանի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպերցյանը որոշել է դիտարկել այս տարբերակը, երբ չի ստացել իսպանական «Ժիրոնայից» առաջարկ։ Ֆուտբոլիստը սկզբում մերժել է անգլիական ակումբի առաջարկը՝ Չեմպիոնշիփում խաղալու ցանկության բացակայության պատճառով։
Ավելի վաղ Սպերցյանն հայտարարել էր իր կարիերան Եվրոպայում շարունակելու ցանկության մասին։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում հոլանդական «Այաքսը» և գերմանական «Բորուսիա Դորտմունդը»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։