«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում, «Ալ-Նասրում»։ Այս մասին հայտնել է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժոաու Ֆելիշի տեղափոխությունից հետո սաուդյան ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ խնդրել է ղեկավարությանը պայմանագիր կնքել մեկ այլ խաղացողի՝ Մարկ Կուկուրելյայի հետ։
Անցյալ մրցաշրջանում 27-ամյա եզրային պաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 54 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Կուկուրելյայի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 35 միլիոն եվրո։ Իսպանացու պայմանագիրը «Չելսիի» հետ կավարտվի երեք տարի հետո։