«Բոլոնիայի» հարձակվողը մոտ է Անգլիա տեղափոխվելուն

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Նոթինգհեմ Ֆորեստը» ֆավորիտ է «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեի տրանսֆերը ձեռք բերելու համար։

Անգլիական ակումբը 24-ամյա շվեյցարացու համար իր առաջարկը բարձրացրել է մինչև գրեթե 40 միլիոն եվրո։ Իտալացիները նախկինում մերժել էին 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն համաձայնել է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Նդոյեն 2024/25 մրցաշրջանում «Բոլոնիայի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։