Ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր Լիգայում։
Գերմանական Sky-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը» ներկայումս բանակցություններ են վարում «Լայպցիգի» ֆուտբոլիստի հետ։ Երկու ակումբներն էլ Շեշկոյին ներկայացրել են իրենց մարզական նախագծերը և ֆինանսական պայմանները։ Այժմ որոշումը կկայացնեն ֆուտբոլիստը և նրա գործակալները։
Բենջամին Շեշկոն երկու մրցաշրջան անցկացրել է «Լայպցիգում»։ «Ցուլերի» կազմում անցկացրած 87 խաղում հարձակվողը խփել է 39 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։