«Բավարիայի» հարձակվող Բրայան Սարագոսան «Օսասունայում» վարձակալությամբ խաղալուց հետո կմնա Իսպանիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետտոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական թոփ ակումբն արդեն համաձայնության է եկել «Սարագոսայի» «Սելտա» տեղափոխության պայմանների շուրջ։ Դա կլինի վարձակալություն՝ պարտադիր գնման պայմանով։ Գործարքի ֆինանսական մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Անցյալ մրցաշրջանում 23-ամյա իսպանացին «Օսասունայի» կազմում անցկացրել է 28 խաղ, որոնցում կարողացել է մեկ գոլ խփել և վեց գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Սարագոսայի» արժեքը 12 միլիոն եվրո է։ Իսպանիայի առաջնության վերջին վիճակահանության արդյունքում «Սելտան» զբաղեցրել է յոթերորդ տեղը։