«Բայերը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմին կմիանա նոր հարձակվող։
Նջիկուրա Բոմբան արդեն պայմանագիր է կնքել լևերկուզենյան թիմի հետ։ Բոմբան «դեղագործներին» կմիանա մարտ ամսին, երբ դառնա չափահաս։ Մինչ այդ տաղանդավոր հարձակվողը կշարունակի խաղալ Մալիում՝ «Բամակոյի» կազմում։
Նջիկուրա Բոմբան ուշադրությունը գրավեց այս տարվա ապրիլին։ Աֆրիկայի երիտասարդական ազգերի գավաթի վեց խաղում Բոմբան խփեց երեք գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում իր թիմակիցներին։ Մալիացիները հասան այս մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվեցին Մարոկկոյին 11 մետրանոց հարվածաշարում։