«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտոնապես հաստատել է, որ ակումբը այս ամառ նոր ձեռքբերումներ չի անի։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Լապորտայի խոսքով՝ Մարկուս Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանի մեկնարկից առաջ կլինի թիմի վերջին համալրումը։
Լապորտան ասել է․
«Նոր խաղացողներ, ընդհանուր առմամբ, այլևս չեն լինելու։ Ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է հիմնական կազմը համալրել պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր տրանսֆերներ չեն ակնկալվում։
Մենք կփորձենք խուսափել ցավոտ հեռացումներից։ Ես չեմ ուզում անուններ տալ, քանի որ բոլոր նրանք մեր ֆուտբոլիստներն են, և մենք գոհ ենք նրանցից։ Սակայն որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ որոշ դիրքերում շատ խաղացողներ կան, և պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Այս հարցում որոշումը թողնված է մարզչի ու Դեկուի հայեցողությանը»։