Վանյա Միլինկովիչ-Սավիչը նոր ակումբ ունի

«Նապոլին» հայտարարել է Սերբիայի հավաքականի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ նեապոլիտանական ակումբը «Տորինոյի» դարպասապահին վարձակալության պայմանագիր է կնքել պարտադիր գնելու կետով։

Ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ գործարքի արժեքը կկազմի 21 միլիոն եվրո և կվճարվի 4 տարվա ընթացքում։

Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում Միլինկովիչ-Սավիչը «Տորինոյի» կազմում անցկացրել է 37 խաղ և բաց է թողել 42 գոլ։