Թոմաս Մյուլերը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը շուտով կարող է իր կարիերան շարունակել Հյուսիսային Ամերիկայում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, Մյուլերի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի երեք ակումբներ՝ «Վանկուվեր Ուայթքափսը», «Ցինցինատի» և «Լոս Անջելեսը»։

Ներկայումս գործարքին ամենամոտ գտնվող ակումբը համարվում է կանադական «Վանկուվերը»։ Կողմերը շարունակում են բանակցությունները։

Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է մյունխենյան «Բավարիայից», որի կազմում անցկացրել է ողջ իր մասնագիտական կարիերան՝ դառնալով ակումբի խորհրդանշական դեմքերից մեկը։

Նրա հնարավոր տեղափոխությունը MLS կարող է նոր շունչ հաղորդել լիգային՝ փորձառու եվրոպացի ֆուտբոլիստի ներգրավմամբ։