Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը հեռացել է «Բավարիայից» և դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։
Խոսակցությունները հաճախ մատնանշում են նրա՝ ամերիկյան MLS տեղափոխվելու հնարավորությունը։ Թոմասը չի թաքցնում, որ նման սցենար հնարավոր է, և նա բացատրել է, թե ինչու է հետաքրքրված առաջնությունով։
«Ես արդեն ասել եմ, որ MLS առաջնությունը հետաքրքիր եմ համարում։ Հատկապես այն հաշվի առնելով, որ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը կանցկացվի Ամերիկայում։ Հետևաբար, այժմ, որոշ չափով, ձեռնտու է կապված լինել ամերիկյան ֆուտբոլի հետ», – Մյուլերի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Մյուլլերը 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում։