«Նյուքասլը» ցանկանում է պայմանագիր կնքել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ, հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի տվյալներով՝ անգլիական ակումբը կարող է մոտ 80 միլիոն եվրո ծախսել 22-ամյա սլովենացուն գնելու համար։
Շեշկոն «Լայպցիգում» հանդես է գալիս 2023 թվականից։ Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է 45 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։