«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը քննարկում է Վինիսիուսին վաճառելու տարբերակը

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը քննարկում է 25-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2026 թվականին վաճառելու տարբերակը, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» չեն կարողանում համաձայնության գալ հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որը լրանում է 2027 թվականի հունիսին։

Նշվում է, որ Վինիսիուսը պնդում է իր աշխատավարձը բարձրացնել մինչև Կիլիան Մբապպեի եկամտի մակարդակը, մինչդեռ ակումբը պատրաստ չէ համաձայնվել նման պայմաններին։ Եթե բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, «Արքայական» ակումբը կփորձի վաճառել բրազիլացուն ոչ ուշ, քան 2026 թվականը։

2025 թվականի ամռանը կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում Վինիսիուսը մասնակցել է վեց խաղի և դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։