Իտալացի խարիզմատիկ մրցավար Պյեռլուիջի Կոլինան 90-ականներին և այս դարի սկզբին մրցավարության իսկական խորհրդանիշ էր։ Նրան հաճախ էին հրավիրում մրցավարելու ամենահեղինակավոր խաղերը։
Նա խոսել է ֆուտբոլում իր սիրելի թիմի մասին։ «Ես «Բոլոնիայից» եմ և այնտեղ եմ ապրել մինչև 1991 թվականը։ Հեշտ է հասկանալ, թե որ ակումբին եմ երկրպագել… Հետաքրքիր է, որ այդ ժամանակ Իտալիայում արգելք կար քո հայրենի քաղաքի ակումբի խաղերը մրցավարելու վրա։
Դրան չնայած, ինձ վստահվեց մրցավարել «Բոլոնիայի» և «Պարմայի» միջև գոյատևման պայքարում։ Եվ «Բոլոնիան» պարտվեց 0-2 հաշվով և դուրս մնաց Սերիա Ա-ից։
Երբ ես մրցավարում էի, ինձ համար թիմերի անուններ չկային։ Կար սպիտակ և սև մարզաշապիկներով թիմ, այսպես ասած», – Կոլինայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։