«Ալ-Հիլալի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում. Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ ցանկանում են ձեռք բերել հարձակվողին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ամենամեծ հետաքրքրությունը «Նյուքասլից» է: Ակումբի ղեկավարությունը քննարկում է սերբի թեկնածությունը՝ հարձակման գծում Ալեքսանդր Իսակի համար մրցակցություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, «Ալ-Հիլալը» ցանկանում է իր առաջատարի համար ստանալ առնվազն 30 միլիոն եվրո:
Միտրովիչով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Անցյալ մրցաշրջանում սերբ կենտրոնական հարձակվողը դարձավ սաուդյան ակումբի լավագույն ռմբարկուն՝ 36 խաղում խփելով 28 գոլ: Միտրովիչը հիշվում է նաև յոթ գոլային փոխանցմամբ: