Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է հարձակվող Ժոաու Ֆելիշին վաճառել «Ալ-Նասրին»։ Սաուդյան ակումբը միացել է 25-ամյա խաղացողի համար մրցավազքին և կարողացել է հաղթել «Բենֆիկային», որը նախկինում համարվում էր հիմնական հավակնորդ։
Լրագրող Պեդրո Ալմեյդայի խոսքով՝ «Ալ-Նասրը» պորտուգալացու համար առաջարկել է 50 միլիոն եվրո։ Թվում է, թե «Չելսին» կբավարարվի այս գումարով, և հարձակվողն ինքը նույնպես բաց է այդ տեղափոխության համար։ Այսպիսով, «Չելսին» կկարողանա «հետ վերադարձնել» Ֆելիշի անցյալ տարի Մադրիդի «Ատլետիկոյից» 52 միլիոն եվրոյով ձեռքբերման գումարը։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Միլանում». «ռոսոներիները» «կապույտներին» վճարել են ավելի քան 5 միլիոն եվրո՝ վարձակալության համար։