«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։
«Մենք անչափ ուրախ ենք ողջունել Վիկտոր Գյոկերեսին մեր ակումբում։ Նրա կայունությունը և բարձր մակարդակում հասանելիությունը, ինչպես նաև գոլերի քանակը խոսում են իրենց մասին։
Վիկտորն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ։ Նա արագ և հզոր հարձակվող է, ով անհավանական քանակությամբ գոլեր է խփել ակումբային և միջազգային մակարդակներում։ Նա ունի բարձր ավարտական ունակություններ, և տուգանային հրապարակում նրա շարժումները նրան դարձնում են մրցակիցների համար մշտական սպառնալիք։
Մենք ոգևորված ենք նրանով, թե ինչ կարող է նա ավելացնել մեր թիմին, և անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելուն», – Արտետայի խոսքերն է մեջբերել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Գյոկերեսը 2024/25 մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։