Լևերկուզենի «Բայերը» պաշտոնապես հայտնել է Ֆարիդ Ալֆա-Ռուպրեխտի տրանսֆերի մասին։ 19-ամյա աջ վինգերը գերմանական գրանդ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմից։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերն արդեն ստորագրել են հինգ տարվա պայմանագիր։ Գործարքի ֆինանսական կողմը կազմել է շուրջ 1.3 միլիոն եվրո։
Անցած՝ 2024/2025 մրցաշրջանում Ալֆա-Ռուպրեխտը մասնակցել է 19 հանդիպման, որոնց ընթացքում կարողացել է աչքի ընկնել 10 գոլով և 4 գոլային փոխանցմամբ։
Տաղանդավոր ֆուտբոլիստը համարվում է գերմանական ֆուտբոլի հեռանկարային ներկայացուցիչներից մեկը, և Լևերկուզենում ակնկալում են, որ նա կկարողանա համալրել թիմի հարձակողական ներուժը։