Ժոաու Պալինյան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» հետաքրքրված է 30-ամյա պորտուգալացով։ Մինչ այժմ լոնդոնցիներից պաշտոնական առաջարկ չի եղել։

2024/25 մրցաշրջանում Պալինյան անցկացրել է 25 հանդիպում, որոնցում ստացել է երկու դեղին և մեկ կարմիր քարտ։