Ժոաու Ֆելիշը կտեղափոխվի այլ ակումբ

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը շուտով կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լոնդոնի «Չելսին» և Ռիյադի «Ալ Նասրը» համաձայնության են հասել տրանսֆերի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ «Ալ Նասրը» պատրաստ է 30 միլիոն եվրոյի կանխավճար կատարել՝ Ֆելիքսի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ֆուտբոլիստը մոտ ժամանակներում կուղևորվի Ռիյադ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու նպատակով։

Սաուդական ակումբում Ֆելիքսը միանալու է իր հայրենակիցին և ազգային հավաքականի խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուին։ «Ալ Նասրը» շարունակում է ակտիվորեն ուժեղացնել կազմը՝ նպատակ ունենալով ամրապնդել դիրքերը ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ միջազգային մրցաշարերում։