Հայտնի է դարձել, թե ինչու է «Արսենալը» որոշել գնել Վիկտոր Գյոկերեսին Բենջամին Շեշկոյի փոխարեն

«Արսենալը» երկարատև բանակցություններ էր վարում «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ, որին ակումբը դիտարկում էր հավանական ձեռքբերում, նախքան «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հետ պայմանագիր կնքելը, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ սլովենացու հետ բանակցությունների ընթացքում «Արսենալը» որոշել է, որ նրա աշխատավարձի և վարձատրության ակնկալիքները չափազանց բարձր են այն ֆուտբոլիստի համար, որը համարվում է զարգացման նախագիծ։

Իր հերթին, լոնդոնյան ակումբը Գյոկերեսին գնահատել է որպես բարձր որակներով հարձակվող, որը կարող է ազդել թիմի այս մրցաշրջանի արդյունքների վրա։

Հիշեցնենք, որ «Արսենալը» հայտարարել է Գյոկերեսի տեղափոխության մասին շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին։