Կոլումբիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը շուտով կդառնա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները արդեն հասել են փոխհամաձայնության տրանսֆերի շուրջ։
Գերմանական գրանդը 28-ամյա հարձակվողի դիմաց պատրաստ է վճարել 75 միլիոն եվրո։ Դիասը «Բավարիայի» հետ կստորագրի պայմանագիր մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը։
Սպասվում է, որ կոլումբացին բուժզննում կանցնի արդեն հաջորդ շաբաթ՝ նախքան պաշտոնական պայմանագրի ստորագրումը։
Լուիս Դիասը «Լիվերպուլին» միացել էր 2022 թվականի հունվարին։ Անգլիական ակումբի կազմում անցկացրած 148 հանդիպումներում նա դարձել է 41 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Այս տրանսֆերը «Բավարիայի» ամառային գլխավոր ձեռքբերումներից մեկն է համարվում՝ հաշվի առնելով թիմի ուժեղացման ռազմավարությունը հարձակողական գծում։