Խորվաթիայի նախկին ֆուտբոլիստ Դավոր Շուկերը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայի առաջնությունում։ Սկզբում նա փայլել է «Սևիլյայի» կազմում, ապա տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Նա ուշադիր հետևում է «Ռեալում» տեղի ունեցողին և մեկնաբանել է ակումբում մարզչի փոփոխությունը. իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի տեղը զբաղեցրել է Խաբի Ալոնսոն, ով նախկինում խաղացել է «Ռեալում»։
«Խաբի Ալոնսոն նոր է եկել, դա ժամանակ և համբերություն է պահանջում։ Բայց ես առաջընթաց եմ տեսնում և վստահ եմ, որ այն կշարունակվի մրցաշրջանի ընթացքում», – ասել է Շուկերը, որի խոսքերը մեջբերում է derbyderbyderby.it-ը։
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 15-ին։