Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Լուիս Դիասի ապագայի վերաբերյալ

Վինգեր Լուիս Դիասի «Բավարիա» տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերս։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ գործարքը մոտ է ավարտին։

28-ամյա Դիասի տրանսֆերի արժեքը կազմում է 75 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Բավարիան» և «Լիվերպուլը» ներկայումս քննարկում են բոնուսների մանրամասները։

Երբ ամեն ինչ համաձայնեցվի, խաղացողը կանցնի բժշկական զննում, և եթե խնդիրներ չհայտնաբերվեն, կկնքի չորս մրցաշրջանի պայմանագիր։ «Լիվերպուլում» անցկացրած երեքուկես մրցաշրջանում Լուիս Դիասը խփել է 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում 148 խաղում։