Անգլիական գրանդները հետաքրքրված են Ջանլուիջի Դոննարումայի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ պայմանագիր կնքելով։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Փարիզյան թիմը պատրաստ է վաճառել իտալացուն, որպեսզի դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակով չհեռանա թիմից։ Իտալացու պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։

Երկու մանչեստրյան ակումբներն էլ պատրաստ են իրենց դարպասապահներին փոխարինել։ Սակայն փարիզցիները համաձայն են Դոննարումային բաց թողնել միայն նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Աղբյուրի համաձայն՝ «Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեն շուտով կմիանա Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողին։

Transfermarkt-ը իտալացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Ջանլուիջին բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ բաց թողնելով 43 գոլ։ Բացի այդ, Դոննարումման 17 անգամ անառիկ է պահել դարպասը։