Էմերսոն Ռոյալը նոր ակումբ ունի

Բրազիլացի աջ պաշտպան Էմերսոն Ռոյալը վերադառնում է հայրենիք։ «Ֆլամենգոյի» մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը միացել է «Միլանից»։ Փոխանցման պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։

Էմերսոնը «Միլանում» անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան՝ անցյալ ամառ տեղափոխվելով «Տոտենհեմից» 15 միլիոն եվրոյի դիմաց։ Սակայն «Միլանի» կազմում բրազիլացին չարդարացրեց սպասելիքները՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 26 հանդիպում և չգրանցելով գոլ։

Ըստ Transfermarkt-ի՝ «Ֆլամենգոն» ֆուտբոլիստի համար վճարել է 9 միլիոն եվրո։ «Ֆլամենգոն» ներկայումս Բրազիլիայի Սերիա A-ի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Կրուզեյրոյին»՝ ունենալով մեկ խաղ պակաս։