Կրիշտիանու Ռոնալդուն կմեկնի Իսպանիա

«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կմեկնի Իսպանիա՝ օգոստոսի 10-ին «Ալմերիայի» դեմ ընկերական հանդիպում անցկացնելու համար, հայտնում է AS-ը։

Համանուն քաղաքի թիմի հետ ցուցադրական խաղը կլինի պորտուգալացի ֆուտբոլիստի հինգերորդ հանդիպումը «Ալմերիայի» հետ։ Նախորդ խաղերում Ռոնալդուն, խաղալով «Ռեալ Մադրիդի» կազմում, խփել է չորս գոլ։

Ընդհանուր առմամբ, «Լոս Բլանկոսի» նախկին հարձակվողը Իսպանիայի առաջնությունում անցկացրած 292 խաղերում խփել է 311 գոլ։