«Կոմոյի» նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրվան Սուվարսոն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի հնարավոր տրանսֆերի մասին:
Սուվարսոյի խոսքով՝ տրանսֆերը կիրականացվի, եթե «Միլանը» և «Գալաթասարայը» համաձայնության գան ֆուտբոլիստի Թուրքիայից վաղաժամկետ վերադարձի հարցում:
«Ալվարո Մորատայի պայմանագիրը պատրաստ է: Նա համաձայնել է պայմաններին, և մենք համաձայնեցրել ենք բոլոր մանրամասները «Միլանի» հետ: Հիմա մենք պարզապես սպասում ենք «Գալաթասարայի» և «Միլանի» միջև բանակցություններին: Մենք մեր աշխատանքն ենք կատարել», – Սուվարսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Sky-ին հղում անելով:
Հիշեցնենք, որ փետրվարին «Գալաթասարայը» մեկ տարի ժամկետով վարձակալեց Ալվարո Մորատային «Միլանից»: