«Բավարիան» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել

«Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել ևս մեկ հարձակվողի հետ։
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ մյունխենյան ակումբը համաձայնության է եկել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի տրանսֆերի հարցում 75 միլիոն եվրոյի դիմաց։

Լրագրող Քերի Հոուն հաղորդում է, որ «Բավարիան» ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել ևս մեկ հարձակվողական խաղացողի հետ։ Առավել նախընտրելի թեկնածու է համարվում «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն։

Ավելի վաղ «Շտուտգարտը» մերժել էր «Բավարիայի» առաջարկը Վոլտեմադեի համար՝ 50+5 միլիոն եվրոյի դիմաց։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը խաղացել է 28 խաղ և խփել 12 գոլ։ Նրա վիճակագրությունը հասանելի է այստեղ։