Առնե Սլոտը՝ Լուիս Դիասի ապագայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հաստատել է, որ հարձակվող Լուիս Դիասը բաց է թողել «Միլանի» հետ ընկերական հանդիպումը (2-4)՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից նրա հեռանալու մասին լուրերի պատճառով:

ESPN-ի տվյալներով՝ 28-ամյա կոլումբիացին հետաքրքրված է «Բավարիա Մյունխենով»:

«Վերջերս նրա մասին շատ լուրեր են շրջանառվում, և ես չեմ կարող մանրամասնել։ Նա մեզ հետ շատ լավ է մարզվում, բայց մենք որոշել ենք առայժմ նրան խաղադաշտ դուրս չբերել։

Ես սովոր եմ պարբերաբար խոսել իմ խաղացողների մեծ մասի հետ։ Ինչպես ասացի, Դիասը շատ լավ է մարզվում, և մենք որոշել ենք առայժմ նրան խաղադաշտ դուրս չբերել։ Ես այլևս չեմ կարող մեկնաբանել դա», – ասել է Սլոտը մամուլի ասուլիսում։

Լուիս Դիասի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։