Արնե Սլոտ․ «Չեմ կարծում, որ մենք կենտրոնական պաշտպանի խնդիր ունենք»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է այն խոսակցություններին, որ ակումբին նոր կենտրոնական պաշտպան է անհրաժեշտ։

«Չեմ կարծում, որ մենք կենտրոնական պաշտպանի խնդիր ունենք։ Ռայանը ցույց է տվել, որ կարող է այնտեղ խաղալ։ Նա դա արել է անցյալ մրցաշրջանում, չնայած մենք նրան նախընտրում ենք որպես կիսապաշտպան։

Էնդոն նույնպես կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում։ Մենք բավարար տարբերակներ ունենք», – լրագրողներին ասել է Սլոտը։

Մինչև «Լիվերպուլի» 2025/26 մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը մնացել է երկու շաբաթ. օգոստոսի 10-ին Սլոտի թիմը կխաղա Անգլիայի համայնքային վահանում «Քրիսթալ Փելասի» դեմ։