ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ հունգարական «Դյորի» նկատմամբ։
Հանդիպումից հետո հայաստանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդես եկավ խաղի արդյունքների վերաբերյալ կարճ մեկնաբանությամբ։
«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Չեմ ցանկանում շատ խոսել խաղի մասին, քանի որ մրցակցությունն այս թիմի հետ դեռ չի ավարտվել։ Սա միայն առաջին խաղն էր։ Իհարկե, արդյունքը վստահություն է տալիս, բայց մեզ դեռ սպասում է պատասխան հանդիպումը, որի համար պետք է լրջորեն պատրաստվենք»,- ընդգծել է Մելիքյանը։
Պատասխան հանդիպումը կայանալու է Հունգարիայում։