Անգլիական գրանդը առաջընթաց է գրանցել Խավի Սիմոնսի տրանսֆերի շուրջ բանակցություններում

«Չելսին» առաջընթաց է գրանցել «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև բանակցային գործընթացը լավ է ընթանում։ Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց գործընթացը ճիշտ ուղղությամբ է շարժվում։

Նշվում է, որ «Չելսիի» մարզական նախագիծը հետաքրքրում է Սիմոնսին։ Լոնդոնյան ակումբի և 22-ամյա հոլանդացու միջև անձնական պայմանների շուրջ բանակցությունները նույնպես առաջընթաց են ապրել։

Transfermarkt պորտալը Խավի Սիմոնսին գնահատում է 70 միլիոն եվրո։