Ռոդրիգո դե Պոլը` «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին

Կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը միացել է «Ինտեր Մայամիին»։ Ամերիկյան ակումբն ուրբաթ օրը հայտարարեց արգենտինացու հետ պայմանագիր կնքելու մասին։

Աշխարհի չեմպիոնը տեղափոխվել է «Ատլետիկոյից» և չորս տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ։

«Ես շատ ուրախ եմ իմ կարիերայում այս նոր մեծ մարտահրավերի համար։ Ես պատրաստ եմ։ Առաջ, Ինտեր», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում տրանսֆերի պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Ռոդրիգո դե Պոլը «Ինտեր Մայամիի» համար արժեցել է 15 միլիոն եվրո՝ ակումբի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը։