«Ռեալ Մադրիդը» պատրաստ է մի քանի ֆուտբոլիստների ներառել Ռոդրիին գնելու գործարքում

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է մի քանի ֆուտբոլիստների ներառել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին գնելու գործարքում, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 29-ամյա իսպանացուն դիտարկում է որպես գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մարտավարական համակարգը ուժեղացնող հիմնական դեմք։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է հարձակվող Ռոդրիգոյին և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային ներառել Ռոդրիին ձեռք բերելու գործարքում։ Բացի այդ, մադրիդյան թիմը պատրաստ է «Մանչեսթեր Սիթիին» վճարել լրացուցիչ 40 միլիոն վերո։

Ռոդրին 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն է։ Նա մանչեստրյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այդ ընթացքում Ռոդրին «Սիթիի» կազմում անցկացրել է 265 խաղ, խփել 26 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։