«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային ակտիվության և ֆուտբոլային շուկայում մրցակցության մասին։ Իսպանացի մասնագետի խոսքով՝ մրցակցությունը տրանսֆերային շուկայում շարունակաբար աճում է, և յուրաքանչյուր առաջատար ակումբ ձգտում է կատարելագործել կազմը։
«Ամեն ինչ մրցակցության մասին է։ Տեսաք, թե ինչ արեց «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնությունից անմիջապես առաջ։ Նույնն անում են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և, իհարկե, «Լիվերպուլը»։ Բոլորը շատ ակտիվ են շուկայում, և մենք ևս պետք է համապատասխանենք այդ մակարդակին։ Ամեն ինչ կախված է թիմի որակից և կազմի խորությունից։ Մեզ համար սա չափազանց կարևոր է», — Արտետայի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։