«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամռանը վաճառել թիմի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյին և ակնկալում է դա անել մինչև հուլիսի վերջ, հայտնում է Give me Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» սկսել են փնտրել պոտենցիալ գնորդներ՝ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Չելսիից» և «Նապոլիից» հետաքրքրվածության պատճառով։
Գարնաչոն մանկունիանցիներին միացել է 2020 թվականի աշնանը «Ատլետիկո Մադրիդից»։ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 144 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։