Մադրիդի «Ռեալից» իսպանացի նախկին պաշտպան Խեսուս Վալյեխոն խոսել է մադրիդյան գրանդի խաղացողների ֆուտբոլային որակների մասին՝ հատուկ ընդգծելով բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին։ AS պարբերականի փոխանցմամբ՝ Վալյեխոն հայտարարել է, որ Ռոդրիգոն իրեն մարզումային պրոցեսում ավելի շատ է տպավորել, քան Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապպեն։
«Տեխնիկապես ամենաշատը տպավորել է Ռոդրիգոն։ Փոքր տարածքում անցկացվող մարզումների ժամանակ նա հսկայական տաղանդ էր ցուցադրում։ Ես ուղղակի հիացած էի նրանով», — ասել է Վալյեխոն։
Երբ լրագրողները ճշտել են՝ արդյոք Ռոդրիգոն ավելի շատ է տպավորել, քան Վինիսիուսն ու Մբապպեն, ֆուտբոլիստը վստահ նշել է․ «Այդ առումով՝ այո՛։ Նա իսկապես բարձր որակի խաղացող է և տպավորիչ ունակություններ ունի»: