Մի քանի օր առաջ Ուգո Էկիտիկեն միացավ «Լիվերպուլին»։
23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը խոսել է իր խաղային դիրքի մասին. «Ես անում եմ այն, ինչ մարզիչն է խնդրում, բայց այո, ես սիրում եմ անել ամեն ինչ։ Ես չեմ կարող ինձ անվանել միայն հարձակվող, որը սիրում է ավարտել հարձակումները։
Բայց, ինչպես հասկանում ենք, ես պետք է հարմարվեմ թիմի ֆուտբոլին», – ասել է Էկիտիկեն։ Հիշեցնենք, որ Ուգո Էկիտիկեյը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Այնտրախտից»։