Foot Mercato-ի տվյալներով՝ «Գալաթասարայը» առաջարկ է արել «Պարի Սեն Ժերմենին»՝ թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերի համար։
Դոննարումայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։ Կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել, ինչը իտալացի դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայի տարբեր ակումբներում։
26-ամյա Դոննարումայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։