«Գալաթասարայը» և «Նապոլին» ավարտին են հասցնում հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում: Ակումբների փաստաբանները աշխատում են առաջիկա օրերին գործարքը կնքելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստորագրելու ուղղությամբ։
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում խաղացել է վարձավճարով։ Նա բոլոր մրցաշարերում 41 խաղում խփել է 37 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։