«Ֆլամենգոն» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններով, հայտնում է RTI esporte-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆլամենգոն» պատրաստվում է առաջարկ անել լոնդոնյան ակումբին՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
28-ամյա հարձակվողի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։ Ժեզուսը բաց է թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։