«Չելսիի» համար դժվար կլինի իրականացնել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսի տրանսֆերը:
22-ամյա խաղացողը «Ազնվականների» հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն է ընթացիկ տրանսֆերային պատուհանում, սակայն տեղափոխության հավանականությունը մեծ չէ:
Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ բիրմինգհեմյան ակումբը չի պատրաստվում վաճառել իր աստղին մոտ ապագայում: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե շահութաբերության և կայուն զարգացման կանոնները խախտելու ռիսկը ստիպի «Ասթոն Վիլլային» բաժանվել թանկարժեք խաղացողներից մեկից:
Մորգան Ռոջերսի արժեքը, ըստ Transfermarkt-ի փորձագետների, կազմում է 55 միլիոն եվրո: