«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն հայտնվել է «Բավարիայի» տեսադաշտում, հաղորդում է ESPN-ը։
Գերմանական գրանդը արգենտինացուն դիտարկում է որպես հարձակման թևի պոտենցիալ ուժեղացուցիչ և հետևում է նրա ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է բանակցությունների համար և պատրաստ է քննարկել իրատեսական առաջարկներ։
Սակայն, ըստ լուրերի, Գարնաչոն ինքը կնախընտրեր շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 144 պաշտոնական խաղ, խփել 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում թիմակիցների համար։ Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։